Հայաստանի խորհրդարանում կառավարող ուժերի կոալիցիան հրաժարվեց երեկոյան ելույթներից27 հոկտեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստում հայտարարությունների ժամին Կառավարող ուժերի կոալիցիան հրաժարվեց իր ելույթներից` բացատրելով, որ այդպիսով իրենց հարգում են 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իրենց օրինակին հետեւելու կոչ արեց խորհրդարանի մյուս խմբակցություններին:Սակայն ընդդիմական ուժերը պնդեցին, որպեսզի երեկոյան նիստի ընթացակարգը պահպանվի, քանի որ, ինչպես նկատել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, «եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա խորհրդարանականներն այսօր ընդհանրապես պետք է նիստ չանցկացնեին»: ՀՀ ԱԺ կանոնակարգը պահպանվեց, բայց դրա հետ մեկտեղ կոալիցիան, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, սկզբունքորեն ոչ մի հայտարարություն չարեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |