Հայաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել28 հոկտեմբերի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին:Շնորհավորելով դեսպանին նորպաշտոնումնշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդեռլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ դեսպան Լանգենբերգը կարեւոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցինՀայաստանիեւ Եվրոպական Միության Արեւելյանգործընկերության մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերը: Դեսպանի խնդրանքովփոխնախարար Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |