Հայաստանի կառավարությունը պատասխանատու է ամբողջ հայկական աշխարհի առջեւ28 հոկտեմբերի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգը չի սահմանափակվում միայն Հայաստանի քաղաքացիներով, քանի որ նրանցից բացի գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ջավախահայությունը եւ ողջ Սփյուռքը: Եվ նրանք բոլորը միասին կազմում են հայկական աշխարհ»,-այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի երեկոյան նիստում կառավարության ժամի ընթացքում` պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանի հարցին: Վարչապետը չի համաձայնվել Դաշնակցության այն թեզի հետ, թե ամբողջ Սփյուռքը դեմ է Հայ-թուրքական արձանագրություններին` նշելով, որ կառավարության հետազոտությունները հակառակն են ցույց տվել եւ միայն հայկական սփյուռքի մի փոքր քաղաքականացված մասն է դեմ ՀՀ իշխանության մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: «Դա բնական է, քանի որ հայկական աշխարհը միատարր չէ, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա»,-ասել է Տ.Սարգսյանը: Սարգսյանն անդրադարձել է նաեւ բոլորին հուզող Հայաստանի կառավարության պատասխանատվության մասին թեմային` նշելով, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ ղեկավարությունը ողջ հայկական աշխարհի մի մասն են կազմում, եւ ես, որպես Հայաստանի վարչապետ, պատասխանատու եմ նաեւ ողջ աշխարհի հայերի առջեւ»,-ասել է վարչապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |