Գործարարն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ` հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավոր

PanARMENIAN.Net - «Անհասկանալի է, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե գործարարը պետք է քաղաքականությամբ զբաղվի, անպատասխան մնաց ինչպես Հայաստանի քաղաքական շրջանակների, այնպես էլ հանրության կողմից»,-խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Ըստ Ալավերդյանի, իր համար այդ «խորհրդավոր» լռությունը տարօրինակ է թվում, քանի որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որտեղ «սեւով սպիտակի վրա գրված է, որ բիզնեսով զբաղվող գործարարն իրավունքն չունի պատգամավոր դառնալ»:



Լ.Ալավերդյանը անդրադարձել է նաեւ ՌԴ Պետդումայում հայ խորհրդարանական պատվիրակության հանդիպմանը ադրբեջանցի պատգամավորների հետ եւ նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հայկական կողմը չի պնդել, որ հանդիպմանը մասնակցեն նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորները: «Կարծում եմ, հայկական կողմը գոնե պետք է հանդես գար նման առաջարկով, սակայն դա չի արվել»,-ասել է Ալավերդյանը:
 Ուշագրավ
---