Հայաստանը շահագրգռված է բոլոր ոլորտներում խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ30 հոկտեմբերի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան ՊիտերՅանԼանգենբերգն (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ բոլոր ոլորտներում: Այդ գործում մեծ դերակատարություն վերապահելով դեսպաններին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Լանգենբերգը ակտիվ կլինի եւ փոխգործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի:Հանրապետության նախագահը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինպրես նաեւ ընդգծել է Համաշախարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» շրջանակում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը: Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարեւոր գործընթաց: Դեսպան Լանգենբերգի խնդրանքով նախագահ Սարգսյանն ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |