Էլհան Պոլուխովը լիարժեք չի տիրապետում Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը

PanARMENIAN.Net - Մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այլ այնպես, ինչպես միջազգային հանրությունն է դրանք ընդունում: Ինքնորոշումը նշանակում է ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը`տարածքային ամբողջականություն, եւ եթե այդպես չլիներ մենք այսօր չէինք ունենա ՄԱԿ-ի անդամ 192 պետություն:Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, հայտարարել է ՀՀ ԱԳՆմամուլիեւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետկապի բաժնի վարիչՏիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի հայտարարությունները:



«Կան մարդիկ, որոնքերեւակայումեն, թե ավելի շատ բան գիտեն բանակցություններից, քան դրանց մասնակիցներն ու վարողները: Դրանց թվում է նաեւ պարոն Պոլուխովը, որի բազմաթիվ հայտարարություններից ակնհայտ է, որ նա բավականին աղոտ տեղեկություններ ունի բանակցությունների վերաբերյալ»,-ասել է Տիգրան Բալայանը:



Այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում:Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ ղեկավար Է.Նալբանդյանի հայտարարությանն այն մասին, թե «այսօր բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը»` Պոլուխովն ասել է, որ նրա հայտարարություններն ուղղված են երկրի ներքին լսարանին: «Էդվարդ Նալբանդյանը հիանալի գիտի, թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվում բանակցային գործընթացում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---