Հայաստանն երեբք չի համաձայնվի Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում

PanARMENIAN.Net - Թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունները թելադրված են ցավագին երեւակայությամբ եւ ուղղակի հիմարությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ՀՀ իշխանություններն երբեք չեն համաձայնվի Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում: Սա է մեր դիրքորոշումը եւ այն չի փոխվի: Ինչպես արդեն հայտարարվել է Մայնդորֆում ու Հելսինկիում, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն եւ միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»,-ասել է ՀՀԿ քարտուղարը:



Ինչ վերաբերում է նրան, թե «Հայաստանը համաձայնվել է վերադարձնել հողերը», Շարմազանովն ասել է, որ ոչ մի տարածք վերադարձնելու մասին խոսք չկա եւ չի կարող լինել: «Այժմ բանակցություններն ընթանում են բացառապես ԼՂՀ կարգավիճակի մասին»,-ասել է նա` հավելելով, որ ավելի լավ կլիներ, եթե թուրք ու ադրբեջանցի քաղաքական գործիչները մեկնաբանեին սեփական առաջնորդների հայտարարությունները:



Ինչպես գրում է Day.az-ը, ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Արդարության եւ զարգացման կուսակցությունից Ալլահադդին Բյույուկայը հայտարարել է. «Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է լքել գրավյալ ադրբեջանական տարածքները»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---