Սերժ Սարգսյան. «Տարածաշրջանում կայունության կարելի է հասնել միայն համագործակցության միջոցով» 9 նոյեմբերի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես առաաջնահերթություն, կարեւորում է իր քաղաքականության եվրոպական ուղղությունը եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դիտում է որպես նոր հնարավորություն` խորացնելու իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ-ի անդամ առանձին երկրների հետ: Հունգարիայի Նախագահը նշել է, որ իր երկիրը ուշիուշով հետեւում է Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների առաջընթացին եւ ընդգծել, որ 2011 թ. Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Արեւելյան քաղաքականությունը լինելու է Հունգարիայի առաջնահերթություններից մեկը: Սերժ Սարգսյանըհունգարացի իր գործընկերոջը տեղեկացրել էՀայաստան-Թուրքիահարաբերությունների կարգավորմանեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների ներկա փուլի մասին: «Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել առանց նախապայմանների, խաղաղ ճանապարհով եւ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ` առկա ռեսուրսներն ուղղելով մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանը: Համարում եմ, որ միայն համագործակցությամբ է հնարավոր տարածաշրջանում ապահովել զարգացում, տեւական խաղաղություն եւ կայունություն»,- նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմը ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ նշել, որ Հունգարիան աջակցում է երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մեր բանակցությունների ընթացքում ես համոզվեցի, թե ինչքան հաստատակամ է Հայաստանը կարգավորելու իր հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ դինամիզմ հաղորդելու երկարատեւ այդ հակասությունների կարգավորմանը»,- նշել է Հունգարիայի Նախագահը: Նախագահ Սերժ ՍարգսյաննՀունգարիայիիր գործընկերոջը հրավիրել էպատասխան պետականայցով ժամանելուՀայաստան, ինչը հնարավորություն կտա շարունակելու քաղաքական երկխոսությունը: Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմն ընդունել է Նախագահ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Պետական այցի շրջանակում Սերժ Սարգսյաննայցելել էԲուդապեշտի «Հերոսների հրապարակ» եւ ծաղկեպսակ դրել Հունգարիայի անկախության համար զոհված հերոսների հուշահամալիրին: Հայաստանի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել նաեւ Բուդապեշտի կենտրոնում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, -հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |