Կոնսուելո Վիդալը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:



Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տիկին Վիդալին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց նրա աշխատանքը եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար:



Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---