ՀՅԴ-ն առաջարկեց վերահսկել 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի որոշումների կատարումը17 նոյեմբերի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ Աժ նիստի ժամանակ ՀՅԴ խմբավորման պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով` 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկուցման մեջ արված առաջարկությունների կատարման մոնիտորինգի համար: Մինասյանը նշեց, որ այս հանձնաժողովը երեք ամիսը մեկ անգամ հասարակությանը պետք է ներկայացնի լիարժեք տեղեկատվություն 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման գործընթացի մասին: Նա նաեւ ավելացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներում կարող են մասնակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, արտախորհրդարանական քաղաքական ուժերը եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Այս առաջարկությանը դեմ էր Հայաստանի հանրապետական կուսակցության(ՀՀԿ) խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ մոնիտորինգի մասին հանձնաժողովի գաղափարը լավն է, բայց առանձին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել այդ մեկ հարցի համար` նպատակահարմար չէ: «Այդ աշխատանքը հանգիստ կարելի է հանձնարարել խորհրդարանական ուրիշ մշտական հանձնաժողովների», - ընդգծեց Սահակյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |