Հմայակ Հովհաննիսյանը պատրաստ է իր թեկնածությունը հանել հօգուտ Նիկոլ Փաշինյանի

PanARMENIAN.Net - «ՀՀ ԱԺ սպասվող ընտրություններին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իշխանամետ ուժերի միջեւ պայքար է գնում», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:



Նրա խոսքերի համաձայն, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը մինչ այսօր վերջնականապես չի որոշել, թե թեկնածուներից ում պետք է պաշտպանի, եւ այսօր պայքար է գնում այն բանի համար, որպեսզի հասնեն իշխանությունների աջակցությանը:



Հովհաննիսյանն իր թեկնածության մասին խոսելով նշել է, որ թիվ 10 ընտրատարածքում ինքը ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ իր թեկնածությունը կհանի միայն այն դեպքում, երբ Հայաստանի վարչական դատարանը բավարարի «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը` ընտրություններին մասնակցելու թույլտվության մասին: Հովհաննիսյանն ընդգծել է, որ այդ հայցի բավարարման դեպքում, կպահանջի նրան ազատել կալանքից, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա մյուս թեկնածուների հետ հավասար նախընտրական արշավին մասնակցելու: «Իսկ եթե ոչ, ապա ես կլրացնեմ այդ բացը, եւ իմ քարոզարշավի ժամանակ կխոսեմ Նիկոլ Փաշինյանի ծրագրային դրույթների մասին», - ասել է քաղաքագետը:



Նա նաեւ ավելացրել է, որ եթե Վարչական դատարանը չբավարարի Փաշինյանի հայցը, ապա նա կառաջարկի բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունները` որպես աջակցություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---