Այսուհետ ՀՀ վարչապետի գործունեության համար պատասխանատվություն է կրելու ՀՀԿ-ն

PanARMENIAN.Net - «Տիգրան Սարգսյանի մուտքը Հայաստանի Հանրապետական կուսակցություն սպասելի էր, քանի որ այդ քաղաքական ուժը, աստիճանաբար սերտաճելով իշխանության ապարատի հետ, գնալով նմանվում է ԽՍՀՄ ժամանակների Կոմւոնիստական կուսակցությանը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքով, ԽՍՀՄ ժամանակ, ինչպես եւ այժմ, բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող մարդը պետք է Հայաստանի կառավարող կուսակցությունից լինի:



Հովհաննիսյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի մուտքը ՀՀԿ նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից պաշտպանական քայլ էր, «քանի որ նրա դաշնակիցները փորձում են ամեն կերպ թուլացնել Սարգսյանի դիրքերը, որպեսզի համապատասխան հող նախապատրաստեն Քոչարյանի վերադարձի համար մեծ քաղաքականություն»:



Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ նշեց, որ Տիգրան Սարգսյանի մուտքով ՀՀԿ նրա գործունեության համար արդեն պատասխանատվություն է կրում Հայաստանի կառավարող կուսակցությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---