ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել սպասել Ռուսաստանի ԱԳՆ մյուս հայտարարություններին18 նոյեմբերի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մեծ պրոֆեսիոնալ է, բայց ինչպես եւ բոլորը, պրոֆեսիոնալները նույնպես ապահովագրված չեն սխալներից: Եւ նրա վերջին հայտարարությունն այն մասին, հայ-թուրքական բանակցությունների ժամանակ քննարկվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, չի համապատասխանում իրականությանը»,- նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցին:Նալբանդյանի խոսքով, Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ միասին հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ինչը նշվել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կողմից: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ հարկավոր է սպասել Ռուսաստանի ԱԳՆ մյուս հայտարարություններին, որոնք կրկին կհաստատեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացների կապված չլինելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |