ՀՅԴ-ն գտնում է, որ ՀՀ կառավարությունն ունակ չէ վարելու արդյունավետ տնտեսական քաղաքականություն19 նոյեմբերի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը ձախողեց հակաճգնաժամային քաղաքականությունը, քանի որ այժմ Հայաստանում գրանցված է 18,3 տոկոս տնտեսական անկում եւ բարձր սղաճ»,-նոյեմբերի 19-ին խորհրդարանում ՀՀ պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ Մինասյանի, նման մեծ տնտեսական անկման առկայության պայմաններում գործադիր իշխանությունն ընդհանրապես չպետք է խոսի մակրոտնտեսական կայունության մասին: «Հայաստանում կայունություն չկա նաեւ ֆինանսական առումով, քանի որ կառավարությունն արդյունավետ վարկային քաղաքականություն չի վարում եւ արդեն աճ է նկատվում վարկային տոկոսադրույքներում 2009թ. համեմատ»,-ասել է Մինասյանը: Մինասյանը նշել է, որ այս պահի դրությամբ ՀՀ տնտեսությունը մեծ խնդիրներ ունի եւ քաղաքականությունը չի նպաստում դրանց լուծմանը: Անդրադառնալով 2010թ. պետբյուջեի նախագծին` պատգամավորը նշել է, որ ըստ էության այդ նախագիծը ռեակցիոն է, ոչ թե նախաձեռնող կամ հակաճգնաժամային: «Դրանից հետեւում է, որ ՀՀ պետբյուջեն ի վիճակի չէ լուծել մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական հարցերը 2010թ.»,-ասել է պատգամավորը: Արծվիկ Մինասյանը առաջարկել է նաեւ իշխող կոալիցիային պահանջել գործադիր իշխանությունից առավել արդյունավետ ծրագիր առաջարկել տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Նա նաեւ հաղորդել է, որ Դաշնակցությունն առաջիկայում եւս կպնդի դա այնքան ժամանակ, մինչեւ որ «կառավարությունը ճանաչի, որ ի վիճակի չէ վարել արդյունավետ տնտեսական քաղաքականություն»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |