Հովիկ Աբրահամյան. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց իր համոզմունքը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունների ցանկությունն է տեսնել ՀՀ առաջադեմ եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքի կազմում եւ այդ նպատակին հասնելու համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամքը: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը պարոն Լենարչիչին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:



ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր այցի հիմնական նպատակն է ամրապնդել ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում փոխադարձ վստահության մթնոլորտը: Այդ կապակցությամբ պարոն Լենարչիչն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը չի հետապնդում դասեր տալու կամ որեւէ բան պարտադրելու նպատակ, այլ պարզապես առաջարկում է իր նեղ մասնագիտական օժանդակությունը:



Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---