ՀՅԴ. Մյունխենում կայանալիք հանդիպումը ոչ մի բանի չի բերի

PanARMENIAN.Net - Մինչեւ չվավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի ձեռնարկվի ոչ մի քայլ: Այդ մասին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Դաշնակցության կուսակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը: Նրա խոսքերով, եթե Հայաստանը վավերացնի Արձանագրությունները, ապա դա նշանակում է, որ նա համաձայնվել է թուրքական նախապայմանների հետ: «Ներկայումս հայկական կողմից ղարաբաղյան հարցում չկա ոչ մի նախապայման կոմպրոմիսների համար: Այդ պատճառով ես կարծում եմ, որ Մյունխենում կայանալիք հանդիպումը ոչ մի բանի չի բերի», - ընդգծել է նա:
 Ուշագրավ
---