Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերածվել են Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակների24 նոյեմբերի 2009 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակների են վերածվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը : Նրա խոսքերի համաձայն, այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: «Բացի հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորումից, մենք նաեւ ջանում ենք դուր գալ երրորդ կողմին` գերտերությունների ներկայացուցիչներին», - ասել է Կիրո Մանոյանը, ավելացնելով, որ հայ հասարակությունը պետք է ճնշում գործադրի հայաստանյան իշխանությունների վրա, որպեսզի նրանք զիջումների չգնան ո'չ ղարաբաղյան հարցում, ո'չ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում: Հայ-թուրքական արձանագրություններին անդրադառնալով, Մանոյանը նշել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի արձանագրությունների վավերացման գործընթացը եւ, որ Հայաստանը ոչ թե պետք է սպասի, այլ պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումն այդ հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողությունների վերսկսմանը, Մանոյանն ասաց, որ Անկարան կաջակցի Բաքվին, բայց ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունենա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |