Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պարգեւատրել է Պատվո շքանշանով24 նոյեմբերի 2009 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:Ողջունելով հյուրին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը բարձր է գնահատել կողմերի միջեւ համագործակցությունը, նշելով, որ վերջին ժամանակահատվածում լուրջ աշխատանք է կատարվել: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ առաջին անգամ բանավոր ընդունված որոշումը ոչ այնքան երկար ժամանակահատվածում վեր է ածվել փաստաթղթի, ստեղծվել են հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժեր(ՀԱԱԱՈՒ): «Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց` ՀԱՊԿ», - ասաց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել նրան Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Պարգեւատրման համար շնորհակալություն հայտնելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ այն դիտարկում է որպես ավանս ու կանի ամեն ինչ, որպեսզի կազմակերպության աշխատանքներն իրականացվեն ավելի ակտիվ, իսկ հարցերը լուծվեն ավելի օպերատիվ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |