Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանն ու Թուրքիան տարբեր կերպ կարող են ընկալել վավերացման «խելամիտ ժամկետներ»24 նոյեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - «Մենք դրական ենք գնահատում Մոսկվայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի 34-րդ պլենար նիստի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի պառլամենտի խոսնակի հետ», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը :Պատգամավորի խոսքերի համաձայն, «Ժառանգություն» կուսակցության համար անընդունելի է ներկա տեսքով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին յուրաքանչյուր բանակցություն, քանի որ դրանցում տեղ են գտել թուրքական կողմի նախապայմանները: Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հասկանալի չէ նաեւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի «խելամիտ ժամկետների» մասին արտահայտությունը, որն ասել է Մոսկվայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Այդ արտահայտությունը կողմերը տարբեր կերպ կարող են ընկալել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |