Վահան Հովհաննիսյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանություններին «կոմերցիոն» առաջարկ է արել

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մասին հասարակ նախադասություն չէր, այն «կոմերցիոն» էր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Նրա խոսքով, իր առաջարկով ՀԱԿ-ն երեք ծառայություն է մատուցում Հայաստանի իշխանություններին` առաջինը` ճանաչում է ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի լեյգիտիմությունը, երկրորդը` բոլոր մեղքերը բարդում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա քաղաքական թիմի վրա, եւ վերջինը` աններելի պայքար է սկսում ՀՅ Դաշնակցության դեմ:



Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ վառ արտահայտված է հաջորդ ընտրությունների ժամանակ «բարիքի» տեսքով ՀՀ նախագահից հատուցում ստանալու նրա ցանկությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---