Երեւանում կայացավ Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանության նախարարների պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երեւանում կայացավ Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Բոգդան Կլիխի պաշտոնական հանդիպումը: «Ես վստահ եմ, որ մեր երկրներն ունեն բոլոր պայմանները հետագա սերտ համագործակցության համար»,- ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցած ընդունելության արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



Պաշտոնական հանդիպումից հետո նախարարությունում կայացան երկու նախարարների բանակցությունները փակ դռների հետեւում, իսկ հետո արդեն ընդլայնված կազմով:
 Ուշագրավ
---