Լեհաստանը Ռուսաստանին թշնամական երկիր չի համարում28 նոյեմբերի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը Ռուսաստանին որպես թշնամական երկիր չի դիտարկում: Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը: «Ոչ ես, ոչ էլ լեհ քաղաքական գործիչներից որեւէ մեկը ՌԴ-ին` որպես պոտենցիալ ագրեսորի մատնացույց չի արել»,- ընդգծեց լեհ նախարարը: Նրա խոսքով, Լեհաստանը` որպես ՆԱՏՕ-ի անդամ, պաշտպանության ծրագրի է տնօրինում: «Այդ ծրագիրը ներկայումս ակտիվացվում է եւ այն գործիքներից մեկն է, որից օգտվում է Հյուսիսատլանտյան Դաշինքը»,- ասաց Բոգդան Կլիխը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |