Լեհաստանը ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը28 նոյեմբերի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը ուշադիր հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը : «Մենք գտնում ենք, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը կօգնի Հարավային Կովկասում բախումնային իրավիճակների լուծմանը», - ասել է լեհ նախարարը: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությանը: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անցկացվող խորհրդակցությունները երկու կողմերի շահերից են բխում: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան միությունը նվաճողական միություն չէ: Այն պաշտպանական համաձայնագիր է» - նշել է Բոգդան Կլիխը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |