Աթենքում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Աթենքում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը ենթադրվում է քննարկվել ԵԱՀԿ ԱԳՆԽ օրակարգի կետերի վերաբերյալ դիրքերի համակարգման հարցը, ինչպես նաեւ կարծիքներով փոխանակվել ինքնին ՀԱՊԿ գործունեության արդիական խնդիրների շուրջ:



ՀԱՊԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով 2009-2010թթ. Խորհրդատվությունների ծրագրին եւ Կորֆում եւ Նյու-Յորքում ընթացիկ տարվա ընթացքում տեղի ունեցած արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նույնանման հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:



Հանդիպմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը Աթենք կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Ջորջ Պապանդրեուի հրավերով:



ԵԱՀԿ ԱԳՆԽ ընթացքում ծրագրվում է ԵԱՀԿ երեք «զամբյուղներին»` ռազմաքաղաքական, տնտեսաէկոլոգիական ու հումանիտար չափումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ քննարկել:



ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստին պատրաստվել է ՀԱՊԿ երկրների համատեղ հայտարարությունը` ի օժանդակություն եվրոպական անվտանգության մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնության: ՀԱՊԿ անդամ պետություններն առաջադրել են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 65-ամյակի մասին նախարարական հռչակագրի նախագիծը, որն ուղղված է այդ պատերազմում զոհվածների հիշատակի պահպանությանը եւ պատմության կեղծման կանխմանը, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ ազգային ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---