Բաքվի առջեւ չբարձրացնելով հայ փախստականների մասին հարցը` Հայաստանը թուլացնում է իր դիրքերը 2 դեկտեմբերի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացը չի բխում ոչ ԼՂՀ-ի, ոչ Հայաստանի շահերից»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Երեւանում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Արման Մելիքյանի, Ադրբեջանը Հայաստանին ագրեսոր է համարում, ցանկանում է վերադարձնել ԼՂՀ տարածքի 2/3-ը եւ ամեն կերպ արծարծում է իր ներքին տեղահանվածների հարցը, որոնք իրականում կոմբատանտներ են: Իր հերթին Գագիկ Մելիքյանը նշել է, որ Հայաստանին ագրեսոր է անվանում միայն Ադրբեջանը, ոչ թե ինչ-որ այլ երկիր կամ միջազգային կառույց: «Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Լեռնային Ղարաբաղը հաղթել է եւ արդեն 20 տարի է, ինչ Արցախի ժողվուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է պատգամավորը: ՀՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանակցություններում արծարծվել է նաեւ Ադրբեջանից հայ փախստականների հարցը, սակայն դա լավ չի լուսաբանվել: Սակայն Ա.Մելիքյանը չի համաձայնվել իր գործընկերոջ հետ` նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը միայն վերջերս է սկսել շոշափել իր փախստականների հարցը: «Պետք չէ այդ հարցը դուրս թողնել բանակցությունների օրակարգից, հայտարարելով, որ առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի լուծման հարցն է: Այդպիսով Հայաստանը թուլացնում է իր դիրքերը ադրբեջանական կողմի առջեւ»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Նա նաեւ նշել է, որ հայ փախստականների հարցում ՀՀ-ն կոնկրետ քաղաքականություն է վարել` գրեթե բոլորին ապահովելով կացարաններով, որպեսզի նրանք չպահանջեն, որ Ադրբեջան իրենց վերադառնալու հարցը ներառվի բանակցային օրակարգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |