ՀՀ ԱԺ-ն հետաձգել է ապրիլի 24-ը հայրենազրկության օր հայտարարելու մասին օրինագծի քննարկումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ի նիստում 90 օրով հետաձգել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ եւ ուղղումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Այդ օրինագծով նախատեսվում է նշել ապրիլի 24-ը ոչ միայն որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլ նաեւ որպես Հայրենազրկության օր:



Օրինագիծն առաջարկել էր «Ժառանգություն» կուսակցությունը: Ելույթ ունենալով խորհրդարանի նիստում, խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ ընդունելով այդ օրնագիծը, Հայաստանը կկարողանա ամրացնել իր դիրքերը հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանության համար պայքարում:



Այս օրինագիծը, որ առաջարկել է «Ժառանգություն» կուսակցությունը, ստացել է նաեւ ՀՅԴ խմբակցության աջակցությունը:
 Ուշագրավ
---