Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին կալանքից ազատելու միջնորդությունը 7 դեկտեմբերի 2009 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու կալանքից ազատելու եւ հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը, հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը:Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ Մարդու իրավուքներիհռչակագրիեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք»: ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: ՀԱԿ-ը հայտարարում է, որ իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը: Նիկոլ Փաշինյանըդեկտեմբերի 5-ին գրանցվել էորպես ԱԺ պատգամավորության թեկնածու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |