ՀՅԴ-ն ՀՀ կառավարությունից սպասում է Թուրքիայի հայտարարությանը համարժեք պատասխան

PanARMENIAN.Net - «Վերջերս Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը զիջումների գնա, ինչն էլ հաստատեց վարչապետ Էրդողանը` ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ակնառու ցուցանիշ է այն բանի, որ նախկինում հնչած նմանատիպ բոլոր հայտարարությունները նախատեսված չեն եղել ներքին օգտագործման համար, ինչպես պնդում էին ՀՀ իշխանությունները», - խորհրդարանում այսօր հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Վահան Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, որում ասվում է, թե թուրքական խորհրդարանը անկախ քաղաքական մարմին է եւ կառավարությունը չի կարող ճնշում գործադրել արձանագրությունները վավերացնելիս: Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի նախագահը դրան պետք է համարժեք պատասխան տա:



ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերի համաձայն, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան հարկ է, որ արձանագրությունները վավերացնի մինչեւ 2010 թ. հունվարի վերջը, սակայն դրա հետ մեկտեղ, նա չի ասել ամենագլխավորը` ի՞նչ կձեռնարկի Հայաստանը, եթե Թուրքիան մինչ այդ չվավերացնի փաստաթղթերը:



Վահան Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը հստակ կշարադրի Հայաստանի հետագա գործողությունների մասին այն դեպքում, եթե արձանագրությունները թուրքական կողմը չվավերացնի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---