ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ԱԳՆ երկրների Խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ կան հետեւյալ եզրակացությունները.



1. Խորհուրդը, հաշվի է առնում 2009թ. մարտի 19-20-ի Եվրոպական Խորհրդի եզրակացությունները, ինչպես նաեւ 2009թ. մայիսի 7-ի Պրահայում կայացած բարձր մակարդակի հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը, որն ազդարարեց «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը, որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան չափանիշների յուրահատկության որոշում: Այդ գործընկերությունը ենթադրում է նոր տեսակետ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների միջեւ հարաբերությունների զարգացման համար ընդհանուր արժեքների հիման վրա, ներառյալ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգելը: Գործընկերությունը ներառում է ասոցիատիվ անդամակցության մասին պայմանագրի կնքման հեռանկարը, այդ թվում նաեւ Ազատ առեւտրի մասին համապարփակ համաձայնագրի կնքումը:



2. Խորհուրդը ողջունում է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատրաստակամությունը` «Արեւելյան գործընկերության» ծրագրի հեռանկարների հիման վրա:



3. Խորհուրդը կարեւորում է ԵՄ-ի հետ անդամ երկրների քաղաքական ասոցիացիան եւ աստիճանական տնտեսական ինտեգրումը, այդ թվում, երբ երկրները ԱՀԿ անդամ են եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները, որ հաստատել է DCFTAS-Ը; Այդ համատեքստում, ԵՄ-ն սկսեց նորացնել իր պայմանագրային հարաբերությունները հարավկովկասյան երեք երկրների հետ: Խորհուրդը ողջունում է առաջարկների ներկայացուցմն ըստ Ասոցիատիվ համաձայնության հրահանգների նախագծերի, որոնց նպատակն է զարգացնել հավակնոտ ու համապարփակ համաձայնագրեր, որոնք դուրս են գալիս արդեն գորյություն ունեցող պարտավորությունների շրջանակներից` հաշվի առնելով կոնկրետ երկրների պայմանները: Խորհուրդը սպասում է ասոցիացված անդամության մասին բանակցությունների մեկնարկին յուրքանչյուր երկրի հետ, հաշվի առնելով բոլոր համապատասխան պայմանները:



4. ԵՄ-ն կշարունակի նպաստել կայունության, համագործակցության, բարգավաճման ու արդյունավետ կառավարմանը ողջ Հարավային Կովկասում եւ կնպաստի այդ նպատակին հասնելուն, այդ թվում տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում, հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքէջը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---