Պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը 9 դեկտեմբերի 2009 - 20:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն իր տիկնոջ` Լիլիտա Զատլերսի հետ: Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն նաեւ էկոնոմիկայի, ներքին գործերի, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարները, արտաքին կապերի գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, այլ պաշտոնատար անձինք:Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում կկայանա Լատվիային նախագահի ընդունելության հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի երկու պետությունների ղեկավարների տետ-ա-տետ հանդիպումը: Դրանից հետո ընդլայնված ձեւաչափով կկայանան պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները , ինչպես նաեւ մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Երկու երկրների նախագահները կմասնակցեն նաեւ հայ-լատվիական բիզնես-ֆորումի բացմանը: Վալդիս Զատլերսը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր Ծիծեռնակաբերդում, որտեղ պսակ կդնի Հուշարձանին եւ ծառ կտնկի Հիշատակի ծառուղում: Երեւանի պետական համալսարանում Լատվիայի նախագահը կհանդիպի ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Երեւանի քաղաքապետարանում կկայանա Վալդիս Զատլերսի հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքի պետ Գագիկ Բեգլարյանի հետ, էքսկուրսիա կանցկացվի Երեւանի պատմության թանգարանում: Վալդիս Զատլերսը կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան ու Հնագույն ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Լատվիայի նախագահի այցը կավարտվի դեկտեմբերի 11-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |