ՀՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է տրամադրել Դաշնակցությանը պահանջված Արձանագրությունների վերաբերյալ փաստաթղթերը 9 դեկտեմբերի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ-ի խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թույլ տված ընթացակարգային սխալների վերաբերյալ, նշել է, որ ընթացակարգի մանրամասնությունները հաշվի չեն առնվել ՀՀ նախագահի կարգադրումով: «Այդ ժամանակ նախագահի մոտ տեղի ունեցավ փակ նիստ, որում նախագահը կարգադրեց Արձանագրությունների նախապատրաստման գործընթացը իրականացնել ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18 հոդվածի հիման վրա: Հետեւաբար, անհրաժեշտություն չկար պահպանել ընթացակարգի բոլոր դետալները», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է տրամադրել Դաշնակցությանը պահանջված Արձանագրությունների վերաբերյալ փաստաթղթերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |