Թուրքիայի հայտարարությունը` արձանագրությունների վավերացումը հետաձգելու մասին, անցնում է բոլոր սահմանները11 դեկտեմբերի 2009 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը` «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում ուղղումներ մտցնելու մասին, պատասխան էր թուրք բարձրաստիճան այրերի այն արտահայտություններին, որ վերաբերում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձելու եւ այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապելու նրանց մտադրություններին: Այս կարծիքը` որպես ՀՀ նախագահին աջակցություն, հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Զոհրաբյանի խոսքերի համաձայն, Հայաստանը պատրաստ է շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, սակայն ՀՀ նախագահի հայտարարությունը միանգամայն տեղին էր. «Քանի որ վերջին ժամանակներում թուրք բարձրաստիճան այրերի արտահայտությունները` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու իրենց մտադրությունների մասին արդեն անցնում են բոլոր սահմանները», - ընդգծեց Ն. Զոհրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն, իր հերթին, նշեց, որ հետագա երկու ամսվա ընթացքում կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների որոշակի առաջընթաց: «Ես հուսով եմ, որ Թուրքիայի խորհրդարանը, համենայն դեպս, կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների եւ վերապահումների: Հակառակ դեպքում Հայաստանի ղեկավարությունը կվարվի այնպես, ինչպես հարկ կհամարի», - նշեց Ա. Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |