Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա18 դեկտեմբերի 2009 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Եթե Անկարան տապալի Երեւանի հետ գործընթացը, ապա ԱՄՆ-ի եւ այլ երկրների աչքերում ձեռք կբերի անվստահելի գործընկերոջ համբավ», - ասել է նա:Այդ ենթատեքստում պ-ն Մինասյանը կարեւորեց այն, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում համալրվում են Հայոց ցեղասպանության բանաձեւը սատարող կոնգրեսականների շարքերը: N252 Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացվել է 2009 թ-ի մարտի 17-ն, կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի կողմից: Այդ բանաձեւը սատարում են 135 կոնգրեսական: ԱՄՆ Սենատ ներկայացրած նմանատիպ N316 բանաձեւը ունի 10 կողմնակից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |