2009 թ. «Ժառանգություն» կուսակցության համար բավական դժվարին տարի էր24 դեկտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. «Ժառանգություն» կուսակցության համար բավական դժվարին տարի էր: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին, կուսակցությունը կարողացավ ապացուցել, որ ինքնուրույն ու անկախ քաղաքական ուժ է: Մեկնաբանելով կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առաջացած իրավիճակին, Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության անդամների միջեւ աշխատանքը բաժանված է: « Հովհաննիսյանի աշխատանքը հիմնականում արտասահմանի հետ է կապված, այնուամենայնիվ, նա մնում է կուսակցության ղեկավար», - նշել է Արմեն Մարտիրոսյանը: ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի մասին խոսելով, ով միաժամանակ ե'ւ «Ժառանգություն» կուսակցության անդամ է, ե'ւ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության, Մարտիրոսյանն ասաց, որ Խաչատրյանն ինքը պետք է որոշի, թե որ կուսակցության անդամ է ուզում լինել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |