Թուրքիան փորձում է ձախողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը19 հունվարի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշման առիթով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը գործընթացից դուրս գալու փորձ է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ես գտնում եմ, որ դա սադրանք է», նշել է Սաֆրաստյանը, ավելացնելով, որ Թուրքիայի հակազդեցությունը ՀՀ ՍԴ որոշման առիթով, բացատրվում է այն բանով, որ թուրքերը հասկացել են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է վտանգ ներկայացնել Անկարայի համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի ԱԳՆ կայքէջում գրված է, որ ՀՀ ՍԴ որոշումը բովանդակում է նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ, որոնք խախտում են արձանագրությունների ողջ էությունը: «2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները Հայաստանի ՍԴ -ը 2010 թ. հունվարի 12-ին ճանաչեց երկրի Սահմանադրությանը համապատասխանող: ՍԴ որոշումը հրապարակվել է համառոտ տեքստով: Այդ որոշումը ոչնչացնում է արձանագրություններով իրականացվող բանակցությունների իմաստը: Այդպիսի մոտեցումը մենք չենք կարող ընդունել», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նշվում է նաեւ, որ Թուրքիան իր ստանձնած պարտավորությունների համաձայն, մնում է արձանագրությունների դրույթներին հավատարիմ եւ նույնը սպասում է նաեւ հայկական կողմից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |