Էդվարդ Աբրամյան. «Միայն հավատի վրա հիմնվելով քաղաքականություն չես կառուցի»21 հունվարի 2010 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Թեեւ ՌԴ վարչապետի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները տարբերվում էին իրարից կառուցվածքով, սակայն, ըստ էության, ե'ւ Պուտինը, ե'ւ Լավրովը այն միտքն էին արտահայտում, որ աննպատակահարմար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի համալիր լուծումը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստանի նոր պահպանողական շարժման ղեկավար Էդվարդ Աբրամյանը, մեկնաբանելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ: «Ի դեպ, ոչ միայն Մոսկվան, այլեւ Վաշինգտոնը այն կարծիքն են արտահայտել, որ այս երկու հարցերն իրար չպետք է կապել: Մենք պետք է միայն հավատանք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անկեղծությանը, սակայն քաղաքականությունը միայն հավատի վրա չես կառուցի, քանի որ քաղաքական հայտարարությունների լավագույն չափանիշը գործերն են, որոնք հաստատում են հայտարարությունները», - ասել է Աբրամյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասի բյուրոն որոշում է ընդունում ԼՂՀ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներգրավելու մասին եւ ձեւավորում է ԼՂ ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂԻՄ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը պահանջում էր մայր հայրենիքին` Հայաստանին վերամիավորում: Սակայն ԽՍՀՄ իշխանությունները չեն աջակցում ժողովրդի ցանկությանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ ձեւավորվում է ԼՂՀ առաջին կառավարությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |