Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդել

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են անցյալ տարվա ընթացքում եվրաինտեգրման Հայաստանի քաղաքականության հաջողությունների մասին եւ գոհունակություն հայտնել, որ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:



Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման գործնական քայլերը:



Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` ընկերակցության համաձայնագրի մշակումը, ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մտքի արտոնագրերի տրամադրման հեշտացումը:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Եվրոպական միություն (ԵՄ) -Եվրոպական 27 պետությունների միավորում, որը ստորագրել է Եվրոպական միության մասին պայմանագիր: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ է, որն ունի միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություն եւ մեծ դեր է խաղում այդ հարաբերություններում: ԵՄ նախագահը իր պաշտոնը վեց ամիս գրավում է ռոտացիայի ճանապարհով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---