Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվեց հայ ժողովրդի եւ Սփյուռքի ճնշման ներքո22 հունվարի 2010 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը լոկ շտկել է անփութորեն կազմված փաստաթղթերը: Այդ մասին Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Անկախ այդ հանգամանքից, Կարապետյանը նշել է, որ գոհ է դատարանի աշխատանքից: Ընդ որում, նա նշել է, որ դատարանի որոշումն ընդունվել է հայ ժողովրդի եւ Սփյուռքի ճնշման ներքո: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |