Սոչիում կայանալիք հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կներկայացվի ԵԱՀԿ ՄԽ-ի նախկին ծրագիրը

PanARMENIAN.Net - Երեւանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով հարաբերությունների ակտիվացումը թվում է, որ պետք է վկայի լուրջ առաջխաղացման մասին ղարաբաղյան խնդրի լուծման փոխզիջումներ փնտրելու հարցում: Սակայն, եթե դատել այն տեղեկատվություններից, որոնք ստըացել է «Նորությունների Ժամանակը» (Վրեմյա Նովոստեյ) հայ-ադրբեջանական բանակցություններին մոտիկ աղբյուրներից, իրավիճակը այնքան էլ լավատեսական չէ: Բանակցությունների սեղանին դրված է նույն ծրագիրը, որը առաջարկվել է կողմերին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից: Ներկայիս օրակարգի հարցերը կապված են այն բանի հետ, թե ինչպես համատեղել Բաքվի պահանջները դուրս բերել հայկական ռազմական ուժերը Ղարաբաղի տարածքի ադրբեջանական շրջաններից, Հայաստանի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար հանրաքվե անցկացնելու ձգտումների հետ», - գրում է Արկադի Դուբնովը իր «Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը Սոչիում կքննարկեն Ղարաբաղի հարցը» հոդվածում:



Լրագրողի կարծիքով, ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի անցկացնելու որոշումը ամենայ հավանականությամբ համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ:



«Գործընթացի նմանատիպ արագացումը կարող է բացատրվել բանակցային գործընթացի մասնակիցների ցանկությամբ շաղկապել ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Դրա վկայությունը դարձավ Արձանագրությունների ստորագրումը», - գրում է հեղինակը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
---