Թուրքիան դժգոհ մնաց առաջին հերթին այն բանից, որ ՀՀ ՍԴ-ը քննարկել է երկու Արձանագրությունները մեկ փաթեթով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությունը վերաբերվում է որոշ վիճելի պահերին, որոնք նշված են ՀՀ ՍԴ-ի որոշման մեջ, սակայն նա մանրամասն չի անդրադառնում յուրաքանչուրին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, դիմումի համառոտ տեքստից կարելի է հասկանալ, որ թուրքերը դժգոհ մնացին տեքստում հիշատակված ինչ որ նոր նախապայմաններից, որոնք չեն եղել Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերի մեջ: Այդ նախապայմանները չեն հրապարակվել, սակայն, կարելի է ենթադրել, որ Թուրքիան դժգոհ մնաց առաջին հերթին այն բանից, որ ՀՀ ՍԴ-ը քննարկել է երկու Արձանագրությունները մեկ փաթեթով, եւ որ ի հայտ եկավ «Դիվանագետական հարաբերություններ հաստատելու» եւ «Սահմանի ընդհանուր բացման» կետերի վերաբերյալ առաջնային լինելու նոր պայմանը Ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ-ը չի ցանկանում ընդունել համաձայնության առավել գլխավոր պայմանը`Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:
 Ուշագրավ
---