907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ, ԵՐԲ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ՄՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԹԵ ՈՉ16 հունվարի 2002 - 22:36 AMT PanARMENIAN.Net - 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի այն բանից հետո, երբ պարզ կդառնա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հարցի լսումների արդյունքը: Հիշեցնենք` Բաքվի որոշ ԶԼՄ-ներ ենթադրում են, որ նախագահ Բուշի ձգտումը երկարաձգել պատժամիջոցների կասեցման վերաբերյալ հարցի ընթացակարգը, կապված է ԵԽԽՎ-ի որոշմանը սպասելու ցանկության հետ: Նրանց կարծիքով, Բուշը վախենում է հայտնվել տհաճ իրավիճակում այն դեպքում, եթե նա կասեցնի Ադրբեջանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, իսկ Եվրոպայի Խորհուրդը, հակառակը, որոշի կիրառել դրանք: Այնուամենայնիվ, նախագահը արդեն ստորագրել է փաստաթուղթը, որը սկիզբ է դրել Ադրբեջանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների կասեցման լուծման համար անհրաժեշտ ընթացակարգին: Հաջորդ քայլը պետք է դառնա 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ հուշագրի ձեւակերպումն ու փոխանցումը կոնգրես: Պետդեպարտամենտի գլխավոր արդարադատության վարչությունը պետք է փաստաթուղթ կազմի պատժամիջոցների կիրառման ժամանակավոր վետոյի մասին, որտեղ կհիմնվորվի այդ քայլի նպատակահարմարությունը: Պետքարտուղար Քոլին Փաուելի ստորագրելուց հետո, փաստաթուղթը կներկայացվի նախագահի ստորագրմանը, եւ հետո միայն կփոխանցվի կոնգրես: Կոնգրեսում գրանցվելուց հետո, 907-րդ ուղղումը արդեն պաշտոնապես կհամարվի կասեցված մինչեւ 2002 թվականի վերջը: Այդ ամբողջ ընթացակարգը կտեւի երկու-երեք շաբաթից ոչ պակաս: Ընդ որում, արդեն տաս օրից հայտնի կդառնա` կմնա արդյոք Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, թե կվտարվի այդ կազմակերպության շարքերից իր վրա վերցրած պարտավորությունները կատարել չցանկանալու համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |