ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄՈՍԿՎԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ «ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, այլ հարցերի շարքում կքննարկվեն նաեւ նոր առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը: Նա չի ճշտել թե հատկապես որ «նոր առաջարկների» մասին է խոսքը եւ ով է դրանց հեղինակը: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահն է Ռուսաստանը, հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ, եւ միայն աշխատում է հների խմբագրման վրա: Այդ կապակցությամբ, հաղորդագրությունը որոշ կասկածներ է հարուցում, քանի որ Ռուսաստանը մինչ այժմ իրեն թույլ չի տվել այնպիսի գործողությններ, որոնք դուրս են գալիս Մինսկի խմբի շրջանակներից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---