ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ16 հունվարի 2002 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Աիսօր Երեւանում սկսվել է դատավորների մասնագիտական պիտանիության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած` իրավաբանների որակավորման ստուգումը: Քրեական եւ քաղաքացիական իրավունքի քննությունը գրավոր է: Դատավորների պաշտոնին հավակնողների գիտելիքները կգնահատվեն քսան բալանոց սիստեմով: Թեկնածուների ընտրությունը կիրականացվի առավելագույն բալեր ստացածների թվից: Քննությանը մասնակցում է 51 մարդ, թեեւ ներկայացվել էր 60 հայտ: Արդարադատության նախարարի գլխավորած` որակավորման քննությունների կազմակերպման հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաեւ Հետաքննող լրագրողների միության անդամը: Հանձնաժողովի անդամները քննությանը մասնակցելու իրավունքից են զրկել արդարադատության նախարարության աշխատակցին, որը փորձել էր քննության ժամանակ օգտվել բջջային հեռախոսից:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |