Հայաստանն ու Կորեան գոհ են երկկողմանի համագործակցությունից

Հայաստանն ու Կորեան գոհ են երկկողմանի համագործակցությունից

PanARMENIAN.Net -
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ:



Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:



Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ներդրման` Լի Քյու-Հենին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

 Ուշագրավ
---