Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ֆրանսիայի պաշտպանության միացյալ քոլեջ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ֆրանսիայի պաշտպանության միացյալ քոլեջ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում եղավ Եվրոպայի հնագույն եւ առաջատար ռազմակրթական հաստատություններից մեկում` Ֆրանսիայի Պաշտպանության միացյալ քոլեջում, որտեղ հայկական պատվիրակությանը ներկայացվեցին Ֆրանիսայի զինված ուժերի ռազմական բարձրագույն կրթության համակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը:



Օհանյանն այցելեց նաեւ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճար, որտեղ հանդիպեց հոգեւորականների եւ ֆրանսահայության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---