ՀՀ ԱԳՆ. Բաքուն փորձում է խուսափել էթնիկ զտումների եւ հայկական տարածքները բռնազավթելու պատասխանատվությունից

PanARMENIAN.Net -
Հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանին պատկանելիության մասին` այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ագրեսիայի արդյունքում էթնիկ զտումների ու օկուպացիայի համար պատասխանատվությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղարըՏիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի հայտարարությունները:



«Տարօրինակ կլիներ, եթե ադրբեջանական կողմը գոնե մեկ միջազգային իրավական փաստաթուղթ ներկայացներ, որը թույլատրում է էթնիկ զտումներ կատարել, դա արդարացնելով իբր թե «սեփական տարածքում» դրանց իրականացմամբ», - ասել է նա::



Ավելի վաղ ՀՀ ԱՀ նախարարը հայտարարել է, որ. «պետք է լուծվեն Ադրբեջանի կողմից բռնազավթված Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի հարցերը, եւ այդ տարածքներ փախստականների վերադարձը», - ասել է ԱԳ նախարարը: Նրա խոսքերով ղարաբաղյան հակամարտության հետեւանքները պետք է լուծվեն զուգահեռ այդ հակամարտության պատճառների հետ:

 Ուշագրավ
---