ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ կարող է դառնալ Իգոր Պոպովը

PanARMENIAN.Net -
Մոզամբիկում եւ համատեղության կարգով Սվազիլենդի Թագավորությունում ՌԴ դեսպան Իգոր Պոպովը կարող է դառնալ ԵԱՀԿ ՄԽ նոր ռուսաստանցի համանախագահը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել ՌԴ դիվանագիտական շրջանակներից:



Իգոր Պոպովը Մոզամբիկում եւ համատեղության կարգով Սվազիլենդի Թագավարությունում ՌԴ դեսպանն է 2005թ. հուլիսից: Նա աշխատել է ԱԳՆ-ի կենտրոնական աշխատակազմի տարբեր դիվանագիտական պաշտոններում եւ արտերկրում, զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:



Նույն աղբյուրրը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը կարող է ՌԴ դեսպան նշանակվել Էստոնիայում:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
---