
26 փետրվարի 2010 - 18:17 AMT
PanARMENIAN.Net -
«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել ՀՀ Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է բարձրացնել Հայաստանում լրագրողների իրավունքների պաշտպանության աստիճանն իրենց պրոֆեսիոնալ գործունեության ոլորտում»,-ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Մարգարյանն ասել է, որ օրինագիծը գտնվում է երկրորդ ընթերցման փուլում: Պարզաբանելով օրինագծի էությունը` Մարգարյանն ասել է, որ այն տուգանք է նախատեսում նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու համար: «Իսկ լրագրողի կյանքին կամ նրա մերձավորներին սպառնալու համար, օրինագծով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում»,-նշել է նա: