Հայ խաղաղապահներն Աֆղանստանում արժանացել են բարձր գնահատականի 9 մարտի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահներն Աֆղանստանում արժանացել են բարձր գնահատականի: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի կազմում: Անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: 2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում եւ դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |