ՌՈՒՍԱՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐՈՒՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսատանի խորհրդարանի վերին պալատը ընդունել է «ՌԴ կազմի մեջ ընդունելու ու նրա կազմում դաշնության նոր սուբյեկտի ձեւավորման կարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքը: Փաստաթղթի ընդունման օգտին են արտահայտվել Դաշնության Խորհրդի 140 անդամներ, դեմ են քվեարկել չորսը եւ չորսը ձեռնպահ են մնացել: Օրենքի համաձայն նոր սուբյեկտի ընդունումը Ռուսաստանի կազմի մեջ իրականացվում է օտարերկրյա պետության կամ նրա մի մասի միացումով Ռուսաստանին: Ընդ որում, օտարերկրյա պետությանը տրվում է դաշնության սուբյեկտի կարգավիճակ: Ռուսաստանի ու օտարերկրյա պետության միջեւ ընդհանուր սահմանի առկայությունը պարտադիր չէ: Ենթադրվում է, որ ՌԴ-յան կազմում օտարերկրյա պետության կամ նրի մի մասի ընդունումը իրականացվում է Ռուսաստանի ու տվյալ պետության փոխադարձ համաձայնությամբ եւ միջազգային պայմանագրին համապատասխան: Դաշնության խորհուրդի կողմից ընդունված որոշումը` անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, որտեղ հիշում են, որ ժամանակին Ղարաբաղը հնարավոր էր համարում իր միացումը Ռուսաստանին դաշնության սուբյեկտի իրավունքով: Բաքվում գտնում են, որ Ռուսատանի կողմից ընդունված նոր օրենքը կարող է օգտագործվել Ադրբեջանի ազգային շահերին հակառակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---